Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադան կանցկացվի օգոստոսին![]() 19 մարտի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2013 թվականի օգոստոսի 9-15-ը կազմակերպում է Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադա և Հայոց եկեղեցու պատմության մրցույթ: Միջոցառման նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները, նպաստել առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ: Օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան դպրոցականները: Մասնակիցները կարող են լինել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում գործող կրթական հաստատությունների, Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԳՆ լրատվության վարչությունից, օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Օլիմպիադային կարող են մասնակցել նաև հայերեն լեզվին չտիրապետող հայ կամ օտարազգի պատանիներ: Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |