Կան Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը զարգացնելու լուրջ հնարավորություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տեղակալ Դենիել Ֆրիդին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշել, որ կան համագործակցության ընդլայնման լուրջ հնարավորություններ: Ռ.Քոչարյանը եւ Դ.Ֆրիդը քննարկել են նաեւ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի վերջերս կայացած հանդիպման արդյունքները եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, ինչի ընթացքի մասին Հանրապետության նախագահը տեղեկացրել է զրուցակիցներին` նշելով, որ առաջարկվող փոփոխությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար ստեղծում են նոր հնարավորություններ: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---