Ռ.Քոչարյանը եւ Ադոլֆ Բիրկհոֆերը քննարկել են ՀՀ էներգետիկ համակարգին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ, Գերմանիայի միջուկային անվտանգության ինստիտուտի տնօրեն Ադոլֆ Բիրկհոֆերին , հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են հանրապետության էներգետիկ համակարգին առնչվող խնդիրներ, անդրադարձել ոլորտում կատարված բարեփոխումներին: Մասնավորապես, մտքերի փոխանակություն է ծավալվել Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման միջոցառումների շուրջ: Խոսվել է նաեւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի մասին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---