Ամերիկյան առևտրի պալատը կոչ է արել ՀՀ հակամենաշնորհային մարմնին զբաղվել երկիր Carrefour-ի մուտքի հարցով

Ամերիկյան առևտրի պալատը կոչ է արել ՀՀ հակամենաշնորհային մարմնին զբաղվել երկիր Carrefour-ի մուտքի հարցով

PanARMENIAN.Net - Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում մարտի 19-ին բիզնեսի ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բարձրացրել է հայտնի ֆրանսիական Carrefour հիպերմարկետների մուտքի հարցը Հայաստան: «Արմենիան Քափր փրոգրամի» գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը կոչ է արել ՏՄՊՊՀ ուսումնասիրել այդ հարցը, քանի որ խոսքը գնում է խոշոր օտարերկրյա ներդրողի մասին: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ եթե համապատասխան դիմում ստացվի Carrefour ընկերությունից, հակամենաշնորհային մարմինը կուսումնասիրի այն: Ըստ տեղական ԶԼՄ-ների, խոսքը գնում է հակամենաշնորհային համաձայնության մասին, որը խոչընդոտում է գիպերմարկետների ցանցի մուտքը երկիր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---