Ըմբշամարտի ԵԱ. Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել եզրափակիչ![]() 19 մարտի 2013 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ( 66կգ ք/կ) դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որն ընթանում է Թբիլիսիում: Կիսաեզրափակչում Սաֆարյանը հանդիպել է Միխայիլ Սավայի (Մոլդովա) հետ: Հայ ըմբիշն ավելի ուժեղ գտնվեց երկու մրցափուլում էլ՝ հաղթելով 10:1 հաշվով: Սաֆարյանը դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: Մինչ այդ Սաֆարյանը հաղթել էր Էրիկ Մաքսիմ Ֆիկեին (Ֆրանսիա) և Ալեքսանդր Կոնտոևին (Բելառուս): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |