Վարչապետը հուսով է, որ առաջիկայում հայ-հնդկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ու ընդլայնվել

Վարչապետը հուսով է, որ առաջիկայում հայ-հնդկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ու ընդլայնվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-հնդկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ու ընդլայնվել, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Սուրեշ Բաբուն պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ երկու բարեկամ երկրների կապերին նոր թափ հաղորդելու ու գործնական ծրագրեր իրականացնելու համար:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում հետագա համագործակցությանն ու նախագծերի իրականացման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը դեսպանը վստահություն է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը կշարունակի իր արագ տեմպերով տնտեսական զարգացումը, ինչն իր հերթին կնպաստի մեր երկիր հնդկական ներդրումների ներգրավմանը:

 Ուշագրավ
---