Մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը

Մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 16 բուհերի և Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է և հաջողություն մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:

Այս տարին ուսանողական սպորտի համար կարևոր է, քանի որ Կազան քաղաքում տեղի է ունենալու հերթական ուսանողական համաշխարհային ունիվերսիադան, որին, ըստ նախարարի, մասնակցելու է շուրջ 45 անձից բաղկացած Հայաստանի պատվիրակությունը:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է 7 մարզաձևերից անցկացվող մրցումներին, այն է` հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, շախմատ, ձյուդո, ծանրամարտ և ևս 1-2 մարզաձև, որոնցից հայ մարզիկները համապատասխան հայտ կներկայացնեն:

Ուսանողների մարզական խաղերը կանցկացվեն 2013թ. մարտ-մայիս և հոկտեմբեր ամիսների ընթացքում 7 մարզաձևերից` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ և ատլետիկական կրոսավազք: Մարզական խաղերի առանձին մարզաձևերի հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրով, 2-3-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերը` պատվոգրերով: 1-3-րդ տեղերը գրաված թիմերի անդամները, բացառությամբ կրոսավազքի, ինչպես նաև հաղթող թիմերի մարզիչները կպարգևատրվեն համապատասխան պատվոգրերով և մեդալներով,-հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---