ՀՀ խորհրդարանի խոսնակը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց թե Հայաստանում, թե տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, համագործակցության զարգացումն ու հակամարտությունների հաղթահարումը Հարավային Կովկասում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---