Դավիթ Սաֆարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն19 մարտի 2013 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում այսօր ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Հայաստանի ազատ ոճի հավաքականից ելույթ ունեցան Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ): Եվրոպայի նախորդ տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Սաֆարյանն այս անգամ էլ հաջող մեկնարկեց: Նա հաղթանակ տոնեց իր վարած բոլոր գոտեմարտերում էլ և դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը թուրք Յակուփ Գոռն էր: Հայ մարզիկն անցկացրեց ավելի հաջող գոտեմարտ: Նա կարողացավ առավելության հասնել երկու մրցափուլերում էլ՝ 1:0, 1:0 հաշիվներով: Արդյունքում Սաֆարյանը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Վաղը Հայաստանի ազատոճայիններից գորգ կելնեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և Նարեկ Սանոյանը (60 կգ): Ջաբուրյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Բենքե Ջուհասին (Հունգարիա), իսկ Սանոյանը 1/16`Միկոլ Ավազյանին (Ուկրաինա): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |