Արմեն Գևորգյանը Լուբնա ալ Քասիմիի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր է քննարկել

Արմեն Գևորգյանը Լուբնա ալ Քասիմիի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր Դուբայում հանդիպել է ԱՄԷ զարգացման և միջազգային համագործակցության նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է նաև «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» («Majid Al Futtaim») ընկերության ղեկավարների հետ: Նրանք փոխվարչապետին տեղեկացրել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին:

Կողմերը երկուստեք փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Արմեն Գևորգյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ընկերությանը` նախանշված ծրագրերի իրագործման հարցում:

Փոխվարչապետի մյուս հանդիպումը ԱՄԷ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ է եղել, որի ընթացքում քննարկել են գյուղատնտեսության, անասնապահության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև Հայաստանից կենդանի անասունների արտահանման հնարավորությունները: Փոխվարչապետը մեկնել է Քուվեյթ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---