Է.Շարմազանով. Ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով քաղաքական ծրագիր19 մարտի 2013 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանել է հանրապետության ներքին քաղաքական-տնտեսական խնդիրներին և երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի: Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, այն գնահատեց որպես ցավալի երևույթ հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում, բայց միաժամանակ անընդունելի համարեց երևույթի ծայրահեղացումն ու միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորելը: Նրա գնահատմամբ՝ իշխանություններն այսուհետ ավելի հետևողական պետք է լինեն, բազմապատկեն ջանքերը և համակարգված քաղաքականությամբ նվազագույնի հասցնեն այն: Էդուարդ Շարմազանովը խոսել է նաև ներքաղաքական իրողությունների մասին: Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ առկա բազմակարծությունը ժողովրդավարական հասարակությանը բնորոշ երևույթներ են, բայց անհասկանալի է, երբ ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով առարկայական որևէ փաստարկ ու քաղաքական ծրագիր: Իշխանությունը, որը քաղաքական կամք է ցուցաբերել ու կազմակերպել լավ ընտրություններ, միշտ էլ պատրաստ է երկխոսության: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ երկրում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք համատեղ ուժերով լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները հնարավոր է լուծել ծրագրեր առաջարկելով ու դրանք կյանքի կոչելով և ոչ թե զգացմունքային հայտարարություններով: Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով ազգային-պետական շահով: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք և գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ և թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասել է Էդուարդ Շարմազանովը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |