ՀՀ Զինված ուժերում ձեւավորվում է հատուկ բրիգադ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին19 հոկտեմբերի 2005 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերում ձեւավորվում է հատուկ բրիգադ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին արտերկրում: Այդ մասին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր տեղի ունեցած հայկական դասակի հերթական, չորրորդ հերթափոխի ռոտացիայի արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ հայկական դասակը մասնակցում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությանը Կոսովոյում հունական կոնտինգենտի կազմում: «Աշխատանք է տարվում կադրեր պատրաստելու ուղղությամբ այն ստորաբաժանումների համար, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների ծավալման վայրերում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,-նշել է գեներալը: Տեղում ծանոթանալով ծառայության պայմաններին, Հայաստանի ռազմական ղեկավարությունը առաջարկել է հունական կողմին ավելացնել հայ խաղաղապահների անձնակազմի քանակը, որոնք գործում են «Արեւելք» բազմազգ դիվիզիայի կազմում, հաղորդել է գեներալը: Հայ խաղաղապահները հիմնականում հսկում են տեղանքը Պրիշտինայի շրջանում, որտեղ տեղակայված են վերադարձած սերբ փախստականները, պահպանում են քրիստոնեական եկեղեցիները, հայտնաբերում են կասկածելի անձանց, նշել է Աղաբեկյանը, հաղորդում է Իտար-Տասսը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |