ԵԱՀԿ ՄԽ համանախագահը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են Ստեփանակերտի օդանավակայանի հարցին:

«Երբ մենք հանդիպել ենք արտգործնախարարների հետ Փարիզում, կրկին բարձրացրել ենք հարցը: Գործընթացքը շարունակվում է, դեռ վաղ է խոսել դետալների մասին, բայց հավատացեք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, հայտնում է Արցախի պետական հեռուստաընկերությունը:

ԵԱՀԿ ՄԽ հանձնաժողովի ամերիկացի համանախագահ Յան Քելլին էլ ասել է. «Մենք, իհարկե, ցանկանում ենք նպաստել խաղաղ կարգավորմանը: Ստեփանակերտում առաջին անգամ եմ, ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու և այս կարևոր ձևաչափում իմ երկիրը ներկայացնելու համար:

Համանախագահները նշել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին կանդրադառնան առաջիկա հայտարարության մեջ` բոլոր կողմերի հետ քննարկելուց հետո:

Ավելացնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Յան Քելլիին (ԱՄՆ) և նրանց ուղեկցող անձանց:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---