Անկարայում երկու պայթյուն է տեղի ունեցել

Անկարայում երկու պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Անկարայում երկու պայթյունի հետևանքով մարդիկ են վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել կառավարական թաղամասում, հայտնում է Բի-բի-սին: Արդարադատության նախարարության շենքում ինքնաշեն ռումբ է պայթել, իսկ յոթերորդ հարկում գտնվող իշխող Արդարության ու համաձայնության կուսակցության գրասենյակը գնդակոծվել է նռնականետից: Ոստիկանությունը երկու ձերբակալություն է կատարել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Փորձագետները ենթադրում են, որ ահաբեկչական գործողություններին կարող է մեղսակից լինել Քրդական աշխատավորական կուսակցությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---