Սալեխարդում ՀՀ քաղաքացին 2 տարի կնստի թոշակառուից պայուսակը խլելու համար

Սալեխարդում ՀՀ քաղաքացին 2 տարի կնստի թոշակառուից պայուսակը խլելու համար

PanARMENIAN.Net - Սալեխարդի դատարանը մեղավոր է ճանաչել 23-ամյա հայաստանցուն տարեց կնոջ դեմ հարձակում գործելու համար: Երիտասարդը Սալեխարդ էր ժամանել արտագնա աշխատանքի: Նա թոշակառուից խլել էր պայուսակը: Հարձակումը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերի 30-ին:

Նույն օրը ոստիկաններին հաջողվեց ձերբակալել վայ կողոպտիչին ալկոհոլի ազդեցության տակ: Նրա դեմ հարուցվեց քրեական գործ ՌԴ ՔՕ 162 հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քաղաքացին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---