2013թ. հունվար-փետրվարին արտահանումը կազմել է 241.3 մլն դոլար՝ աճելով 30,4 տոկոսով![]() 20 մարտի 2013 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. փետրվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 464.7 մլն դոլար (189.1 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ աճելով 7,8 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն ավելացել է 10 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-փետրվաին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 14 տոկոս՝ 887.5 մլն դոլար (360 մլրդ դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 129 մլն դոլար (52,5 մլրդ դրամ), ` աճելով 14,8 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 14,8 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-փետրվարին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 241.3 մլն դոլար (98,2 մլրդ դրամ), աճը՝ 30,4 տոկոս: Ներկրման ծավալը 2013թ. փետրվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 335.7 մլն դոլար (136,6 մլրդ դրամ)՝ ավելանալով 5,4 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 8,2 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-փետրվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 645.9 մլն դոլար (262.6 մլրդ դրամ)` ավելանալով 8,9 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-փետրվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 404,6 մլն դոլար կամ 164,4 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |