Լևոն Ջուլֆալակյան. Մեր ըմբիշները մարտական են տրամադրված և պատրաստ են ԵԱ-ին![]() 20 մարտի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ շատ լավ է անցել: «Մեր ըմբիշները մարտական են տրամադրված և պատրաստ են ԵԱ-ին, մնացածը գորգը ցույց կտա»,-ասել է Ջուլֆալակյանը: ԵԱ հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են մարտի 23-ին: Հայաստանի հավաքականի կազմում են Հարություն Հովհաննիսյանը (55 կգ ), Ալեքսան Միքայելյանը (60), Սասուն Համբարյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ): Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66կգ) դարձել է Եվրոպայի ոսկե մեդալակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |