Պարույր Հայրիկյանը պահանջում է բացահայտել մահափորձի իրական պատվիրատուին![]() 20 մարտի 2013 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն ու նրա կողմակիցները կարծում են, որ մահափորձի գործով իրական պատվիրատուները դեռևս ձերբակալված չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց Հայրիկյանի ու նրա թիմակիցների հայտարարությունը, որում ասվում է. «Չցանկանալով կասկածի տակ առնել նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմն ու օպերատիվությունը, ավելին` արժանավույն գնահատելով դեպքից անմիջապես հետո ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները` Պարույր Հայրիկյանը հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է. Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին /պատվիրատուներին/, որի /որոնց/ հանձնարարությամբ 2013թ.-ի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն` մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»: Ասուլիսին ներկա էր նաև Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի պատասխանատու Մանյա Այվազյանը, ով անդրադարձավ ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակին: Նա ասաց, որ ցավերն ավելի են սրվել և Հայրիկյանը բուժման նպատակով արտասահման կմեկնի: «Տեղի բժիշկներն արձանագրել են, որ վնասվածքի տեղում Պարույր Հայրիկյանի մոտ նյարդերի պրկում է առաջացել»,- ասաց Մանյա Այվազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |