Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը![]() 20 մարտի 2013 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձանաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: «Հանձնման արարողությունը տեղի է ունեցել մոտ կես ժամ առաջ, Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի շրջանում», - ասաց Արմեն Կապրիելյանը: Քաղաքացիական անձանց արտահանձնումը կայացել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |