ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին ժամանել է Հայաստան19 հոկտեմբերի 2005 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան ժամանեց ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Բալուեւսկու գլխավորած պատվիրակությունը: Ինչպես ավելի վաղ այդ մասին PanARMENIAN.Net ին էր հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում նախատեսվում են Յու.Բալուեւսկու հանդիպումները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Միքաել Հարությունյանի, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կայցելի Մատենադարան, ինչպես նաեւ կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Այցի ավարտին կստորագրվի արձանագրություն:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |