Սիրիայից արձակված միանգամից 5 հրթիռ է ընկել Լիբանանում![]() 20 մարտի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից արձակված միանգամից 5 հրթիռ է ընկել Լիբանանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության վրա հղումով: Զոհեր ու ավերածություններ չկան, սակայն խուճապ է առաջացել Ալ Քասր քաղաքի բնակիչների շրջանում: Ըստ «Ալ Մանար» հեռուստաալիքի, լիբանանյան տարածքը գնդակոծվել է սիրիական Հոմս գավառից, ապստամբների կողմից: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը դատապարտել է Լիբանանի տարածքի ռմբակոծությունը սիրիական ՌՕՈւ կողմից: Սիրիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ավիահարվածի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |