Հայաստանի և Քուվեյթի փոխվարչապետները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր![]() 20 մարտի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր Էլ Քուվեյթում հանդիպեց Քուվեյթի Պետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար, միջկառավարական հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Կողմերը քննարկեցին հայ-քուվեյթական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր: Գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` զրուցակիցները նկատեցին, որ երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության ընդլայնման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ստեղծված են: Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը` նրանք 2011թ. հոկտեմբերին Երևանում կայացած հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը նշանակալի համարեցին երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից: Երկուստեք արձանագրվեց, որ առաջին նիստից հետո նկատելի ակտիվացել են տարբեր մակարդակով շփումներն ու փոխայցելությունները: Մասնավորապես, երկու կողմից աշխատանքներ են իրականացվում օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ, որի վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Հանձնաժողովի համանախագահները կարևորեցին սեղմ ժամկետներում Երևան-Քուվեյթ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին կառավարությունների մակարդակով աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: Քննարկվեցին նաև «Քուվեյթ» հիմնադրամի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քուվեյթի փոխվարչապետն իր երկրի կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել հիմնադրամին` Հայաստանում զարգացման ծրագրերի ֆինանսավորման հարցում: Ա. Գևորգյանը Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու առաջարկ ներկայացրեց, ինչը հավանության արժանացավ քուվեյթցի գործընկերոջ կողմից: Զրուցակիցներն անդրադարձան նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման աշխատանքներին: Արձանագրելով, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, նրանք միաժամանակ ընդգծեցին դրանց շարունակման անհրաժեշտությունը: Արդեն մշակվել են տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ միջպետական փաստաթղթերի նախագծեր, որոնք նախատեսվում է ստորագրել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի համանախագահները քննարկեցին նաև երկրորդ նիստի անցկացման ժամկետներին ու օրակարգին վերաբերող հարցեր: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց այն 2013թ. աշնանը կազմակերպելու վերաբերյալ: Հանդիպմանը փոխվարչապետ Ա. Գևորգյանը ՀՀ կառավարության անունից նաև շնորհակալություն հայտնեց գործընկերոջը` սիրիահայերին աջակցելու աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու համար, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |