Արցախի ԱԺ-ում Լիտվայի հետ բարեկամական խումբ է ստեղծվում

Արցախի ԱԺ-ում Լիտվայի հետ բարեկամական խումբ է ստեղծվում

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ստորագրել է կարգադրություն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Կարգադրության մեջ ասվում է. «Ընդառաջելով Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամական խումբ ստեղծելու մասին Լիտվայի Հանրապետության Սեյմասի մարտի 14-ի նիստում հրապարակված հայտարարության վերաբերյալ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների առաջարկությանը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով և 3-րդ կետով, որոշում եմ՝ Ստեղծել ԼՂՀ Ազգային ժողովի Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---