iRegion ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա վաղը![]() 20 մարտի 2013 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Վաղը ՀՊՏՀ Եղեգնաձոր մասնաճյուղում տեղի կունենա iRegion ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ծրագրի շրջանակներում կազմակերպված քառամսյա Նոր մեդիա դպրոցի Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի մասնակիցներին կտրվեն վկայականներ և խրախուսական պարգևներ: Կանցկացվի նաև բլոգ-էքսպո, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին՝ վիզուալիզացված ցուցադրության միջոցով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամից: iRgion-ը Հայաստանի չորս մարզերի քաղաքացիական լրագրողներին միավորող նոր մեդիա հարթակ է, որը բաց է բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի ու երկրի նկատմամբ, հանդես են գալիս իրականությունն ակտիվ փոխելու նախաձեռնություններով: iRegion-ը մեկնարկել է 2012թ. հուլիսին՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում, ապա շարունակվել է նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում: Եղեգնաձորում ամփոփվելու են Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզի արդյունքները. բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ, իսկ լավագույնները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով: Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել են մինչև 60 քաղաքացի, որոնցից մոտ 40-ն ունեն բլոգներ, գրառումներ են կատարում համայնքում կատարվող այս կամ այն իրադարձության, խնդիրների մասին: iRegion հարթակն ունեցել է 12000 այցելություն, այնտեղ որպես հեղինակ գրում է 32 ակտիվ քաղաքացիական լրագրող: iRegion նախագիծն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |