ՔՀԻ. Ոստիկանությանը ներկայացվել է 2 դեպք, երբ անչափահասները խոսել են իրավապահների կողմից ծեծի մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ծանոթանալով մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կողմից հրապարակած տեսանյութին, այսօր ուղարկել է պատասխան նամակ՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունով։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Տարածված հաղորդագրության մեջ նշված է. «Տեսանյութում ոստիկանությունը քննադատորեն անդրադարձել է ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների ուսումնասիրությանը, որը պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ուսումնասիրությունը հանրության է ներկայացվել ս.թ. մարտի 13-ին։ Այն բացահայտել է նախաքննության և դատաքննության փուլերում, ինչպես նաև՝ ազատազրկված անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքեր։ Որպես հետազոտության համահեղինակ, ինստիտուտն իր նամակում ողջունում է ՀՀ ոստիկանության համագործակցության կոչը և պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ կառուցվածքային փոփոխություններ բերելու նպատակով։ Միևնույն ժամանակ, ՔՀԻ–ն շեշտել է, որ խոշտանգումները, որպես երևույթ, գոյություն ունեն Հայաստանում և դա վերաբերում է թե՛ անչափահասներին, թե՛ չափահասներին, որոնք առնչվել են ոստիկանության հետ։ Հիմնականում խոշտանգումների զոհերը մինչև մեղադրանքի առաջադրումը չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին՝ վախենալով, որ իրենց վիճակը կարող են վատթարացնել: Բազմաթիվ հայտարարություններ լինում են դատական փուլում, որոնք արվում են տուժողների կողմից: Սակայն դատական մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ հայտարարությունների հետ կապված օրենքով սահմանված կարգով գործին ընթացք չի տրվում: Ի պատասխան ոստիկանության խնդրանքին ներկայացնել կոնկրետ փաստեր, ՔՀԻ–ն նշել է, որ այս ուսումնասիրությունն իրականացվել է անանուն հարցազրույցների հիման վրա, որոնք անցկացվել են թվով 86 անչափահասների, այդ թվում կալանավորվածների, դատապարտյալների և ոլորտի մասնագետների հետ (դատավոր, փաստաբան, քննիչ, դատախազ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի, տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ)։ Հարցազրույցների անցկացումը նպատակ է ունեցել բացահայտել երևույթը: Եվ չնայած այս ուսումնասիրության մեթոդաբանությունը թույլ չի տալիս բացահայտել տեղեկատվական աղբյուրները, այնուամենայնիվ ՔՀԻ–ի մեկ այլ ուսունասիրության՝ Անչափահասների գործերի դատավարությունների դիտարկման ընթացքում վերհանել է մի շարք խնդիրներ։ ՔՀԻ–ն ՀՀ ոստիկանության ուշադրության է ներկայացրել երկու դեպք, երբ անչափահաս անձինք դատարանում բարձրաձայնել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծի մասին։ Արված հայտարարությունների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել: Նամակին կից ոստիկանությանը ուղարկվել է այդ երկու գործերի տվյալները և ձայնագրությունը։ Ուսումնասիրության մեջ տեղ են գտել մի շարք առաջարկություններ, որոնք ՔՀԻ–ն առաջարկել է քննարկել ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների հետ։ Ուսումնասիրության բյուջեն ոստիկանության հայտարարության մեջ չափազանցված է գրեթե 200 անգամ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |