Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլհաղորդման գծի շինաշխատանքները կազատվեն հարկային և մաքսային վճարներից![]() 20 մարտի 2013 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներին առաջարկել է ընդունել կառավարության առաջարկը՝ «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտնություններ սահմանելու մասին»: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ֆինանսական համաձայնագրով նշված հատվածի կառուցման համար իրանական Արտահանման Զարգացման Բանկը կտրամադրի 83 մլն եվրոյի վարկ, համաֆինանասավորումը կկազմի 24,8 մլն եվրո: Օրենքի նախագծով Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանվում են հարկային և մաքսային վճարների արտոնություններ՝ հաշվի առնելով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների գծով ՀՀ-ում առաջացող հարկերի և մաքսային վճարների վճարումները: Ըստ էության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային և մաքսային արտոնությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից Միքայել Մելքումյանն այս քայլն արդարացված է համարել և պատգամավորներին առաջարկել է հավանության արժանացնել նախագիծը: Նախարարը պատգամավորների հաստատմանն է ներկայացրել նաև Վիեննայում ստորագրված՝ «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցինան: Այս կոնվենցիային միացել են բազմաթիվ երկրներ, այդ թվում միջուկային էներգաբլոկներ շահագործող: Հայաստանը ևս միանալով՝ վերահաստատում է ռադիոկատիվ թափոնների կառավարման անվտանգությունն ապահովելու իր պատրաստակամությունը, ինչպես նաև պարտավորվում այս մասին հանրությանը տեղեկատվություն տրամադրել: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կողմ է կոնվենցիային միանալուն. հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը նկատել է, որ կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ կլինի 100-150 հազար եվրո, ինչը պետք է կառավարությունը հետագայում նախատեսի պետական բյուջեում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |