Սևան-Մարտունի ավտոճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են. ճանապարհը երթևեկելի է

Սևան-Մարտունի ավտոճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են. ճանապարհը երթևեկելի է

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ այսօր` ժամը 12.47-ին, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարներն իրականացրել են լանջի թուլացած քարաբեկորների հեռացման աշխատանքներ, իսկ Գավառ «ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 15.30-ի դրությամբ վերականգնվել է ճանապարհի երթևեկությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---