Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնում, որտեղ անցնում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումը, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Հինգ ժամից ավելի պայքարից հետո Արոնյանը կարողացավ 72-րդ քայլում պարտիան ավարտել ոչ ոքի, առաջ անցնելով պարտիայի ընթացքում առավելություն ունեցող Կրամնիկից։ Նշենք, որ սև խաղաքարերով խաղացող Մագնուս Կարլսենը չկարողացավ հաղթել Վասիլի Իվանչուկին, պարտիան ավարտելով ոչ ոքի: Սվիդլեր-Գելֆանդ, Գրիշչուկ-Ռաջաբով զույգերը ևս կիսեցին միավորները: Արոնյանն ու Կարլսենն առաջին տեղը կիսում են 3.5-ական միավորով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |