Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի միավորումը IPAP-ի շրջանակներում` քայլ է դեպի եվրա-ատլանտյան անվտանգության ամրապնդումը20 հոկտեմբերի 2005 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը ակտիվորեն զարգացնում է իր գործողությունները ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում»,-հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժկուսը այսօր Երեւանում մեկնարկած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսում: Նրա խոսքերով, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը ընդգրկվել են գործընկերության անհատական ծրագրի գործընթացում, եւ «դա շատ կարեւոր փաստ է, մեր տեսակետից, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ բոլոր երեք հանրապետությունները ընդունել են խաղի նույն կանոնները, բանակում եւ հասարակության մեջ փոփոխությունների չափանիշները»: Նա հաղորդել է , որ Ստամբուլի գագաթնաժողովում Դաշինքը որոշեց ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջաններում` Կովկասն ու Միջին Ասիան առաջինն են այդ ցուցակում: Եվ այդ նպատակով ՆԱՏՕ-ն նշանակել է կապի երկու սպա եւ հատուկ ներկայացուցիչ երկու տարածաշրջանների համար: Ռ.Ռաժկուսը ավելացրել է, որ «անհատական գործողությունների պլանը այն հիմնական ծրագիրն է, որ կիրառվում է Հարավային Կովկասում եւ ունի մի քանի բաժիններ` քաղաքական, պաշտպանական, վարչական, հանրային տեղեկատվության եւ գիտության»: Բացի այդ, նա կարեւորել է ահաբեկչության դեմ պայքարի ծրագիրը եւ նկատել, որ «բոլոր երեք հարավկովկասյան հանրապետությոնները կիրառում են այն, քանի որ այն կազմում է անհատական գործընկերության հիմնական մասը»: «ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը զարգանում է եւ ընդգրկում նոր տարածաշրջաններ եւ հաստատում է նոր գերակայություններ եւ ռազմավարական նպատակներ` անվտանգության եւ կայունության ամրապնդման համար: Հարավային Կովկասը հայտարարված է ՆԱՏՕ-ի աշխարհագրական գերակայությունը»,-հայտարարել է Ռոմուալդաս Ռաժկուսը: Նրա խոսքերով, գործընկերության նոր մեթոդները եւ համագործակցության սխեմաները ընդգրկվում են գործընկերության անհատական պլաններում եւ որպես լրացում` արդեն գոյություն ունեցող ծրագրերի: «ՆԱՏՕ-ն ցանկանում է ասել, որ անվտանգության գծով արդյունավետ համագործակցությունը անհնար է առանց դոկտրինի եւ սկզբունքորեն ժողովրդավարական համարվող ինստիտուտների: ՆԱՏՕ-ն համարում է , որ եվրա-ատլանտյան գործընկերությունը մեծ դերակատարություն ունի երկու ասպեկտներում, անհատական գործընկերության ծրագրի տեսակետից, որը օգտագործվում է որպես միջոց: ՆԱՏՕ-ն նշում է, որ անվտանգությունը եւ կայունությունը կախված են միջազգային լայն համագործակցությունից եւ տեղական բարեփոխումներից»,-նշել է ՆԱՏՕ-ի սպան Հարավային Կովկասում: Ելույթի ավարտին նա հայտարարել է, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միավորումը IPAP-ի շրջանակներում` «հեռանկարային քայլ է դեպի եվրա-ատլանտյան անվտանգության ամրապնդումը»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |