2013թ. տնտեսական աճի համար կառավարությունը մտադիր է ակտիվացնել շինարարության ոլորտը

2013թ. տնտեսական աճի համար կառավարությունը մտադիր է ակտիվացնել շինարարության ոլորտը

PanARMENIAN.Net - Բացելով կառավարության նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրությունը դարձրել էր այն բանին, որ դեռ 2013թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի լավ ցուցանիշ է գրանցվել: Վարչապետը ուշադրությունը դարձրել էր այն բանին, որ դեռ խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ 8 տոկոս անկում էր արձանագրվել:

Նախօրեին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է պաշտոնական տվյալները, որոնց համաձայն տնտեսական ակտիվությունը երկրում 2013թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ 8 տոկոս է կազմում, արդյունաբերության ոլորտը շարունակում է երկնիշ աճ ունենալ՝ 16 տոկոս աճ, անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում:

Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է քաղաքաշինության, ֆինանսների նախարարություններին ու ԿԲ ղեկավարին խորհրդակցություններ անցկացնել և հրավիրել ոլորտի ներկայացուցիչներին, հասկանալու համար, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել աճ ապահովելու համար 2013 թվականին, և անհրաժեշտության դեպքում իրականացնել կառավարական ծրագրեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---