«Բարսելոնայում» հրաժարվել են մեկնաբանել Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված լինելու լուրերը

«Բարսելոնայում» հրաժարվել են մեկնաբանել Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված լինելու լուրերը

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net -ի թղթակցին «Բարսելոնայի» մամուլի ծառայությունում ասացին, որ իրենք հրաժարվում են մեկնաբանել այն լուրերը, թե ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: «Եթե ակումբը մտադրություն ունենա գնել Մխիթարյանին, այդ տեղեկությունը կհայտնվի մեր կայքում»,-հայտարարել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ gerüchteticker.com-ը գրել էր, որ իսպանական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանի համար ակումբը պատրաստ է վճարել Դոնեցկի թիմին 25 մլն եվրո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---