Բոստոնում կբացվի Հայկական լեգիոնին նվիրված ցուցահանդես21 մարտի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Բոստոնի ֆրանսիական կենտրոնում կբացվի Հայկական լեգիոնին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես գրում է The Armenian Mirror-Spectator-ը, շարժական ցուցահանդեսը կպատմի հայ լեգիոներների մասին, որոնք մարտնչել են Անտանտի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին և նպաստել են հակագերմանական կոալիցիայի ուժերի հաղթանակին Մերձավոր Արևելքում: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուոթերթաունի Ամերիկյան թանգարանի Հայկական գրադարանի աջակցությամբ: Հայկական լեգիոնի պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովրդների հետ: Լեգիոնը ձևավորվել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Անտանտի կազմում Հայկական լեգիոնի մասնակցության մասին պայմանագիրը կնքվել է 1916թ. հոկտեմբերին Լոնդոնում Պողոս Նուբար փաշայի ու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջև: Միավորման կազմում 4000 հայ կար աշխարհի տարբեր երկրներից: Նրանք հավաքվել էին Կիպրոսում և հետո ուղարկվել Պաղեստինի ճակատ: Անտանտի կազմում հայ լեգիոներները մարտնչել են Կիլիկիայում, Այնթափում, Մարաշում ու Ուրֆայում: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 1-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |