Օջալանը կոչ է արել գրոհայիններին վայր դնել զենքն ու հեռանալ Թուրքիայից

Օջալանը կոչ է արել գրոհայիններին վայր դնել զենքն ու հեռանալ Թուրքիայից

PanARMENIAN.Net - Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում Թուրքիայում, կոչ է արել իր գլխավորած կուսակցությանը դադարեցնել դիմակայությունն Անկարայի հետ, դուրս բերել մարտական ջոկատները երկրի տարածքից ու խաղաղ բանակցություններ սկսել հակամարտության կարգավորման շուրջ:

«Եկել է քաղաքական գործիչների ժամանակը»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ, որն ընթերցեց ՔԱԿ առաջնորդներից մեկը քրդերեն Դիարբեքիրում: «Դիմում եմ միլիոններին ու հայտարարում՝ ով զենք է կրում, թող լքի Թուրքիան»,-ասել է Օջալանը: Օջալանի հայտարարությունն արդեն իսկ պատմական են անվանել, այն նվիրված էր Նովրուզի տոնակատարությանը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաներում չի անցկացնի Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---