65 տարին լրացած և ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր սիրիահայերը պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու համար

65 տարին լրացած և ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր սիրիահայերը պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու համար

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվարի տվյալներով, ըստ Երևանի քաղաքապետարանում գրանցված տվյալների, մայրաքաղաքում բնակվում է 500 սիրիահայ ընտանիք կամ 1400 անձ: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը՝ մանրամասնելով, որ այսօր սիրիահայերի համար առաջնային խնդիր են աշխատանքն ու բնակարանների վարձավճարները: 2013 թվականի հունվարից մինչև այսօր 156 ընտանիքի դրամական աջակցություն է ցուցաբերվել` վճարվել են բնակարանի և ուսման վարձեր, ջեռուցման համար ծախսված գումարներ:

«Մոտ 14 մլն դրամ է կազմել դրամական աջակցությունը: Տրամադրվել են նաև կենցաղային իրեր՝ թանկարժեք սառնարաններ, լվացքի մեքենաներն, թեյնիկներ, էլեկտրաջեռուցիչներ, անկողնային պարագաներ, կահույք»,- ասել է Ռ. Զաքարյանն ու նշել, որ կենցաղային իրեր տրամադրվել է շուրջ 128, իսկ պարենային աջակցություն ցուցաբերվել է 67 ընտանիքի: Նա նաև նշել է, որ սիրիահայերի մեջ կան նաև միայնակ անձինք՝ միայնակ տարեցներ, որոնք սննդի կարիք են ունեցել և 16 անձինք կցվել են «Գթության խոհանոցների»:

Ռ. Զաքարյանը նշել է, որ մինչ օրս հաշվառվել է 131 սիրիահայ, որոնցից 41–ը աշխատանքի է տեղավորվել Զբաղվածության գործակալության կողմից, 12-ը՝ ինքնուրույն, ևս 12 սիրիահայ աշխատանքի է ընդունվել Երևանի վարչական շրջանների ղեկավարների միջնորդությամբ:

«Քաղաքապետի հանձնարարությամբ ակտիվորեն աշխատում ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության հետ, որպեսզի կարողանանք ակտիվացնել նրանց հաշվառումը և լուծելի դարձնենք զբաղվածության խնդիրը»,- ասաց նա ու հորդորեց 65 տարին լրացած բոլոր սիրիահայերին, ովքեր ՀՀ քաղաքացիություն ունեն, դիմել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն` կենսաթոշակ ստանալու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---