Երևանը կարևորում է Հնդկաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացումը![]() 21 մարտի 2013 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները առավել կամրապնդվեն, կխորանանան և զգալի ձեռքբերումներ կարձանագրվեն՝ ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը` կարևորելով փոխադարձ շփումները, կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-հնդկական փոխգործակցության զարգացմանը երկկողմ կարևորություն ունեցող ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի և կրթության բնագավառներում, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կներդնի հայ-հնդկական ջերմ և բարեկամական հարաբերությունները զարգացնելու տարբեր ուղղություններով: Երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի զարգացման և խորացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Դեսպանը անհրաժեշտ համարեց առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |