Երևանի քաղաքապետի թեկնածու. Մենք պայքարելու ենք ոչ թե անձերի, այլ` համակարգի դեմ![]() 21 մարտի 2013 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ դաշինքը հաղթանակ կիրացնի և կամրագրի մայիսի 5-ին: Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ սա «Ժառանգության» պայքարը չէ, այլ՝ «փետրվարի 18-ին հաղթած «Բարևի հեղափոխության» հաղթանակն է»: «Մենք պայքարելու ենք ոչ թե անձերի, այլ` համակարգի դեմ: Տարոն Մարգարյանը ՀՀԿ առաջին համարն է, իսկ մեր պայքարը համակարգի դեմ է»,- նա: Ավելացնենք, որ Երևանի Ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակում Արմեն Մարտիրոսյանին հաջորդում են Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Կարլեն Ալեքսանյան, Անի Քոչարը և այք: Ցուցակը «Ժողովրդավարական ուղի», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական», «Ժողովրդավարական հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների հետ համատեղ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |