Ինդուկցիոն հաշվիչը էլեկտրոնայինով փոխարինելու կանխավճարի չափը նվազեցվել է![]() 21 մարտի 2013 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում հանձնաժողովի կարգավորման դաշտում են գտնվում էներգետիկայի, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառները և ջրային համակարգը: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից է կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը: Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բնակչությանն աջակցելու նպատակով հանձնաժողովը նվազեցրել է ինդուկցիոն հաշվիչները էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված կանխավճարի չափերը: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից միաֆազ ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված 20000 դրամ կանխավճարի չափը նվազեցվել է 10000 դրամի, իսկ եռաֆազ ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված 120000 դրամ կանխավճարի չափը՝ 50000 դրամի: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաև գիշերային զեղչ սակագների կիրառման ժամերում, համաձայն որի յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում գիշերային զեղչ սակագները գործում են 22:00-ից մինչև 6:00ն, իսկ մնացած ժամանակահատվածում՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |