Սոցապ նախարարությունում կարծում են, որ Օմբուդսմենի քննադատությունը կառուցողական է

Սոցապ նախարարությունում կարծում են, որ Օմբուդսմենի քննադատությունը կառուցողական է

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախարարության գործունեության վերաբերյալ ուշադրությունը, կառուցողական քննադատությունը և առաջարկությունները: Օմբուդսմենի տարեկան զեկույցում նախարարության գործունեության վերաբերյալ դիտարկումներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս կերպ է արձագանքել:

«Ընտրելով բաց, թափանցիկ աշխատաոճ, չթաքցնելով գոյություն ունեցող խնդիրները, գնահատելով երկխոսությունը և հասարակության հետ փոխադարձ կապը` նախարարությունը փաստում է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները բազմազան են և բազմաբնույթ և դրանց լուծման ուղղությամբ ծավալում է համակարգաստեղծ գործունեություն:

Նախարարությունը գտնում է, որ Պաշտպանի զեկույցում ներկայացված խնդիրները կօգնեն մեկ անգամ ևս անդրադառնալու և ավելի արդյունավետ լուծումներ տալու համակարգում դեռևս առկա խնդիրներին և ողջունում ոլորտի ձեռքբերումները գնահատելու և հանրությանը ներկայացնելու իրողությունը:

Նախարարությունը այսուհետ ևս շարունակելու է ամենօրյա, հետևողական աշխատանքը` օրենսդրական դաշտը կատարելագործելու, հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---