ԱՄՆ Պետդեպարտամենտի օգնական. ղարաբաղյան խնդիրը անհնար է լուծել ռազմական ճանապարհով

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի խնդիրը անհնար է լուծել ռազմական ճանապարհով»: Նման հայտարարությամբ հանդես է եկել այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: Նրա կարծիքով, ներկայումս լավ իրավիճակ է ստեղծվել խնդրի խաղաղ կարգավորման համար: Դ.Ֆրիդը կոչ է անում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը գնալ փոխզիջումների ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը ասել է նաեւ, որ պաշտոնական Վաշինգտոնը հանդես է գալիս խնդրի արդար լուծման օգտին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---