Հավակնորդների մրցաշար. Շուրջ վեց ժամ խաղալուց հետո Արոնյանը հաղթեց Ռաջաբովին![]() ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր ընթացան հավակնորդների մրցաշարի վեցերորդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Չնայած Արոնյանը խաղում էր սևերով, բայց հանդիպումը հիմնականում ընթանում էր հավասար պայքարում: Այն բանից հետո, երբ Մագնուս Կարլսենը հաղթեց Պյոտոր Սվիդլերին, Արոնանն սկսեց գործել ավելի ագրեսիվ, քանի որ նորվեգացին արդեն վաստակել էր 4,5 միավոր և միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Ի վերջո, շուրջ վեց ժամ խաղալուց հետո, Արոնանը հանդիպման 54-րդ քայլում կարողացավ Ռաջաբովին մատ անել ու հաղթանակ տոնել: Այս տուրից հետո Արոնանը վաստակեց 4,5 միավոր և Կարլսենի հետ կիսում է 1-2 տեղերը: Մարտի 22-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մեկ օր անց Արոնյանը կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |