Կրիշտոֆ Բոբինսկի. Ադրբեջանում ազատ ընտրությունների շանսերը թույլ են22 մարտի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Open Democracy կայքում հրապարակված հոդվածում «Unia & Polska» հետազոտական կենտրոնի նախագահ քաղաքագետ Կրիշտոֆ Բոբինսկին, խոսելով նախագահական ընտրությունների մասին Հարավային Կովկասում, գրում է, որ Ադրբեջանում ազատ ընտրությունների շանսերը թույլ են: «Ընդդիմությունը ճնշման է ենթարկվում իշխանությունների կողմից, ցույցերը Բաքվում ցրվում են, իսկ օրենսդրությունը այժմ մտադիր է սահմանափակել ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը»,-ասել է Բոբինսկին: Ըստ նրա, Վրաստանում, հակառակը, իրավիճակը հուսադրող է: Բիձինա Իվանիշվիլիի նոր ընդդիմությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, նախագահը ընդունեց արդյունքները ու խաղաղ հանձնեց իշխանությունը»,-ասել է Բոբինսկին: Ինչ վերաբերում է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին, ապա, ըստ նրա, ընտրություններն ավելին են, քան ուղղակի մրցակցությունը քաղաքական գործիչների միջև: «Արևելյան Եվրոպայի բառապաշրում դա կոչվում է «վարչական ռեսուրսի չարաշահում» և վաղուց արդեն քննադատության է ենթարկվում, սակայն, նույնքան կանոնավոր կերպով պաշտոնյաներն անտեսում են այդ քննադատությունը: «Հայաստանի ընտրությունները երբեք չեն գրավել միջազգային մամուլի ուշադրությունը: Քիչ հավանական է, որ նախագահական ընտրությունները Վրաստանում ու Ադրբեջանում ուշադրություն գրավեն»,-ասել է լեհ փորձագետը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն |