Հոկտեմբերի 23-25 Երեւան կայցելի Եվրամիության Եռյակը21 հոկտեմբերի 2005 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-25 Երեւան կայցելի Եվրամիության Եռյակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Այցի նպատակը Եվրոպական Միության եւ Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից Հայաստանում վերջին ժամանակներս ծավալվող զարգացումների եւ Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի ԵՄ-ի հետ սերտացող հարաբերությունների առաջընթացի դիտարկումն է: Պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն` Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն, Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարություն Արեւելյան երկրների վարչության ղեկավար Սայմոն Սմիթը, ԵՄ Հանձնաժողովի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի ղեկավար Քուրթ Յուուլը, Վրաստանում եւ Հայաստանում ԵՄ Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն, Եվրոպական Համայնքի Խորհրդի Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Պաոլո Բարոսոն: Նշենք, որ Երեւան կժամանի նաեւ Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հայդեմարիա Գերերը, քանի որ հաջորդ նախագահող երկիրը կլինի ԵՄ-ում: ԵՄ Եռյակն այսպես է անվանվում, քանի որ նրա կազմում ընդգրկված են գործող եւ հաջորդ նախագահող երկրների եւ ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցիչներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |