Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը դուրս է եկել ԵԱ եզրափակիչ![]() 22 մարտի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը (84կգ) դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա հանդիպել է Պիոտր Յանուլովի (Մոլդովա) հետ: Մուրթազալիևը մրցակցից ուժեղ գտնվեց, հաղթեց երեք մրցափուլերում ու դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում նա կմենամարտի Անզոր Իրիշև (ՌԴ)-Դաթո Մարշագիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողի հետ: Մինչ այդ Մուրթազալիևը հաղթել էր Միխաել Բոդնարին Սլովակիայից ու Իբրահիմ Ալդատովին Ուկրաինայից: Մինչ այդ ԵԱ ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |