Աշխարհի սուպերգավաթին կմասնակցեն չորս հայ սամբիստներ

Աշխարհի սուպերգավաթին կմասնակցեն չորս հայ սամբիստներ

PanARMENIAN.Net - 2013թ. մարտի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի կունենա սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը»: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում, Հայաստանը կներկայացնեն 68 կգ քաշային Հայկ Մուղնեցյանը, 74 կգ Մավրիկ Նասիբյանը, 82 կգ Ռաֆայել Դավթյանը և 90 կգ Դավիթ Գրիգորյանը:

«ՌԴ մայրաքաղաք են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը: Ես ևս կլինեմ պատվիրակության կազմում, քանի որ տեղի կունենա սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը»,-ասել է PanARMENIAN.Net ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---