Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովը նիստ է գումարել Աթենքում

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովը նիստ է գումարել Աթենքում

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի և Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Սփյուռքի համանման կառույցների հետ: Նիստի ընթացքում քննարկվեցին նորաստեղծ մարմնի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները, առաջիկա քայլերը և հնարավոր միջոցառումների շրջանակը: Հանձնաժողովի անդամները մտքեր փոխանակեցին կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկան աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---