Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել![]() 22 մարտի 2013 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտարարում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի և վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գարնանացանի հետ կապված հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ պատասխանատու այլ պաշտոնյաներ: Նախագահ Սահակյանը կարևորել է 2013թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |