Միխայիլ Սահակաշվիլի. Չախալյանին չէր կարելի ազատ արձակել23 մարտի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հետուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային Ախալքալաքի իրադարձությունների լույսի ներքո: Ըստ նախագահի, ժամանակին նա ձեռնպահ մնաց այդ խարտիայի վավերացումից, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: «Երբ մենք իշխանության եկանք, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող Ջավախք մտնել: Թևզաձեն մի անգամ փորձեց, բայց նրան դուրս արեցին: Այնտեղ ռուսական ռազմակայան կար, որի շուրջ Պուտինի հետ մենք մեծ խոնդիրներ ունեցանք, բայց կարողացանք դուրս բերել այդ կայանը, սակայն հետախուզական գործակալները մնացին: Այդ ցանցը շատ հզոր էր»,-ասել է Սահակաշվիլին: «Մենք շատ նախագծեր սկսեցինք, այդ թվում ՀԷԿ-ինը, որտեղ շատ մարդիկ էին զբաղված, այսօր այն դադարեցվել է և դա մեծ խնդիր է: Կա նաև երկաթուղային նախագիծը, որը քիչ էր մնում դադարեցնեին, լեզվի հարցը, որը ինձ շատ էր հուզում: Երբ ես առաջին անգամ այցելեցի Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում և ես շոկի մեջ էի: Այժմ արդեն երիտասարդները, 6-7 դասարանցիները խոսում են վրացերեն»,-հայտարարել է նա: Նախագահը նշել է, որ իր նպատակն էր, ոչ թե վերացնել հայերենը, այլ ներմուծել վրացերենը, որը պետք է հաջողության հասնելու գրավական դառնար ջավախահայ երիտասարդների համար: «Չէր կարելի ազատ արձակել Չախալյանին: Նա ջախջախեց վրացական համալսարանն ու վրացական թեմը: Կարդացեք նրա արտահայտությունները: Այդ մարդը գրքեր է գրել այդ թեմայով: Նա բանտից դուրս կգար 6 տարի անց: Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի առանցքային երկաթուղային հանգույցներից մեկը: Այնտեղ արդեն 10 նոր ՀԷԿ կլիներ, կյանքի մակարդակը կբարձրանար 2-3 անգամ, և բնակչության մեծ մասը վրացերեն կխոսեր: Եթե այդ մարդը վեց տարի նստեր, վրաց պետականությանը կհաջողվեր դա անել: Ի՞նչ կա չհասկանալու»,-ասել է Սահակաշվիլին: Միևնույն ժամանակ նախագահը հարց է տալիս. «Եթե ասում են, որ Չախալայնը հասարակ հանցագործ է, ապա ի՞նչ էր անում նա երեկ խորհրդարանում»: «Ես համարում եմ, որ Վրաստանում գլխավորը վրաց լեզուն է: Գտնում եմ, որ այնպիսի բազմազգ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, ավելորդ խաղերն այդ թեմայով անթույլատրելի են»,-ասել է նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |