Սևաքարի եկեղեցին հենակներով է ամրացվելու![]() 23 մարտի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին փլուզվել էին Սևաքար գյուղի հանրապետական նշանակության 17-18-րդ դարերի եռանավ բազիլիկ Սբ. Հռիփսիմե եկեղեցու հարավային և արևմտյան պատերը, տանիքի մի հատվածը: 1997 թ. ՀՀ կառավարության N 51 որոշմամբ եկեղեցին հանձնվել էր համայնքին որպես սեփականություն և հանդիսանում էր գործող եկեղեցի: Այն երբևէ չի նորոգվել կամ ամրակայվել: ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` ՀՀ մշակույթի, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը՝ մարտի 13-ին եղել է տեղում և արձանագրել, որ եկեղեցու խոնարհման պատճառ են հանդիսացել դեռևս 1930-ական թվականներին առաջացած երկայնական ճաքերը, ծածկերի /հողածածկ/ ջրամեկուսացման բացակայությունը, նաև հիմնատակի գրունտների նստվածքային երևույթները: Աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա առաջարկվել է հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով ամրացնել եկեղեցու վթարված, բայց դեռևս կանգուն հատվածները: Նախքան փլվածքի մաքրումը /ճանապարհ, բակ, անցուղի/ ձեռնարկել եկեղեցապատկան բեկորների առանձնացման և համարակալման աշխատանքներ, կատարել հիմնատակերի գրունտների ինժեներաերկրաբանական հետազոտություն, մշակել եկեղեցու ամրակայման և մասնակի կամ ամբողջական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |