Երեկ վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Քրգործ է հարուցվել

Երեկ վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի զորամասի զինծառայող` 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը գլխին հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում` զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նա նախ տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց, ապա առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով` ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---