ԵՊՀ ուսանողներին սովորեցրել են, թե ինչպես առաջնորդ լինել![]() 23 մարտի 2013 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Առաջնորդի և հետևորդի միջև տարբերությունը նորամուծությունն է: Սթիվ Ջոբսի խոսքը մեջբերելով` ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մեկնարկած «Առաջնորդության օր» ծրագրի շրջանակներում Ալեն Շադունցն է ելույթ ունեցել: Միջոցառումը կազմակերպել էր «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, որտեղից էլ ծրագրի մասին տեղեկացնում են PanARMENIAN.Net ին: Շուրջ 40 մասնակիցներ միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունեցել ծանոթանալ առաջնորդության էությանը: Ծավալվեց հետաքրքիր բանավեճ, որի հիմքում ընկած էր հետևյալ խնդիրը՝ առաջնորդները ծնվում են, թե դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում, հանգամանքների բերումով: Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել նաև թրեյներ Արտակ Ալոյանն ու «Դեպի Հայք» կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Գապագեանը, ովքեր երիտասարդների ներկայացրել են իրենց գաղափարներն ու անձնական փորձի հաջող օրինակը: Բացի տեսական գիտելիքներից, մասնակիցները հնարավորություն են ունեցել հատուկ իրավիճակային խաղերի ու թեստերի միջոցով բացահայտել սեփական առաջնորդական հակումներն ու ոճերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |